-
26.03.2013|
23:38
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր ֆուտբոլի ազգային ընտրանին ընդունեց Չեխիայի հավաքականին ու զիջեց 3:0 հաշվով:
-
26.03.2013|
13:28
Թբիլիսիում ավարտված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում գերազանց մրցելույթներ են ունեցել մեր մարզիկները: Հաղթական սկիզբը դրել է 66 կիլոգրամ քաշային կարգում գոտեմարտած ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը` տևական ընդմիջումից հետո Հայաստանի համար նվաճելով ոսկե մեդալ: Նրա հաջողությունը զարգացրել է հունահռոմեական ոճում հանդես եկող գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (96 կգ)` երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով հին աշխարհամասի հաղթող:
-
26.03.2013|
13:26
Վերջերս նկարահանված գերմանական «Հանցանքի վայրը» սերիալում ոստիկանը Արթուր Աբրահամի մարմնավորած հանցագործին նոկաուտի է ենթարկում տոստերով` այս կերպ վնասազերծելով նրան: Շարժանկարի տպավորության տակ Աբրահամի մենեջերը մարզիկների կշռման ժամանակ Շտիգլիցին խոհանոցային հենց այս պարագայից էր նվիրել` ուղղակիորեն նշելով, որ Արթուրին անհնար է հաղթել առանց դրա: Ինչպես երևում է, Շտիգլիցը սրտին չափազանց մոտ էր ընդունել սերիալային հիշեցումը:
-
26.03.2013|
13:24
Ապրիլի սկզբներին ՈՒզբեկստանում կմեկնարկի պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը մասնակից թիմերի համար բացառիկ նշանակություն ունի ոչ միայն նրանով, որ օրացուցային տարվա ամենահեղինակավոր մրցաշարն է: Տաշքենդի առաջնությունը վարկանիշային է 2014-ի օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի համար և սրանով, թերևս, ասված է ամեն ինչ:
-
26.03.2013|
13:23
Անցած շաբաթվա վերջը մյուս տարի կայանալիք աշխարհի առաջնության շնչով էր համակված: Կայացան բազմաթիվ խմբային հանդիպումներ: Շատ հասկանալի պատճառներով ամբողջության մեջ դրանց անդրադառնալն իմաստ չունի, սակայն աչքաթող էլ չանենք առաջատար ֆուտբոլային տերությունների ազգայինների մրցելույթները, ինչպես նաև մյուսների մասնակցությամբ առավել հետաքրքրականները:
-
25.03.2013|
23:53
Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի իններորդ տուրը բացառիկ ծանր ընթացք ունեցավ Լեւոն Արոնյանի համար: Սեւերով խաղացող հայ գրոսմայստերը վաթսուներորդ քայլում ստիպված էր ընդունել պարտությունը: Փաստորեն Բորիս Գելֆանդը կարողացավ առաջին մրցափուլում կրած պարտության վրեժը լուծել:
-
25.03.2013|
02:49
Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի ութերորդ տուրի Մագնուս Կառլսեն-Լեւոն Արոնյան այսօրվա դիմակայությունում արձանագրված ոչ-ոքին ի նպաստ փորձեցին օգտագործել մնացածները, բայց թե հասկանալի պատճառներով հաջողությունը լավագույն դեպքում կարող էր ուղեկցել վեցից երեքին:
-
24.03.2013|
19:55
Շախմատային թագի համար աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ձեռնոց նետելու իրավունք տվող լոնդոնյան մրցաշարի ութերորդ տուրում այսօր իրար հետ մրցեցին Մագնուս Կառլսենն ու Լեւոն Արոնյանը:
-
24.03.2013|
00:29
Հենց նոր ավարտվեցին շախմատային թագի հավակնորդների մրցաշարի յոթերորդ տուրի վերջին երկու` Լեւոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ, Մագնուս Կառլսեն-Թեյմուր Ռաջաբով պարտիաները:
-
23.03.2013|
19:51
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակ տարավ Հայաստանի ազգայի հավաքականի անդամ, 96 կիլոգրամ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` երկրորդ տարին անընդմեջ հռչակվելով հին աշխարհամասի հաղթող: